Որոնել
Ավելացնել bug

Ճանապարհային Ոստիկանություն Տևական ժամանակ է Կորյուն 7 հասցեում տեղակայված հասարակական տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը (Հանրապետության հրապարակի կողմից Աբովյան փողոցով բարձրանալիս աջ եք թեքվում դեպի Կորյուն փողոց/Բժշկական համալսարանի դիմացի մայթի կանգառը) չի ծառայում իր նպատակին: Քաղաքային տրանսպորտը չի կարողանում կանգնել վերոնշյալ կանգառում, քանի որ այդտեղ՝անթույլատրելի կերպով, կայանում են քաղաքացիների ավտոմեքենաներ, իսկ Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ,որտեղ ստիպված են կանգնել երթուղային տաքսիների և ավտոբուսների սպասող քաղաքացիները, կայանում են տաքսիներ: Արդյունքում՝ քաղաքացին չունի համապատասխան վայր, որտեղ նա կարող է սպասել քաղաքային տրանսպորտին և դրա հետ մեկտեղ վտանգում է իր կյանքը՝ կանգնելով փողոցի երթևեկելի մասում: #ՀՀՃՈ #RoadPolice

Կատեգորիա` Տրանսպորտ
Հասցե` Armenia, Yerevan, Yervand Kochar street
Կարգավիճակ` Նոր
Ամսաթիվ` Օգոստոսի 15, 2019 | Անցել է 1716 օր

Նկարներ

Աջակիցներ :
2

Bug-ի մեկնաբանություններ` 0

Եթե ցանկանում ես մեկնաբանություն թողնել կամ հավանել այս bug-ը, միացի՛ր CityBugs-ին հենց հիմա:

Նույն օգտատիրոջ կողմից