CityBugs-ի թիմն ուրախ է ներկայացնել CityBugs դեսպանների միջազգային նախագիծը։ CityBugs-ն արագորեն աճում ու ընդլայնվում է, ուստի մենք փնտրում ենք ստեղծարար, հնարամիտ և պատասխանատու երիտասարդների, ովքեր կմիանան մեր թիմին և կտարածեն քաղաքային խելացի կառավարման համակարգն աշխարհով մեկ։ CityBugs-ի դեսպանների ծրագրին միանալու տեղերը սահմանափակ են, ուստի շտապեք լրացնել դիմում հայտը և դարձնել Ձեր քաղաքն ավելի լավ տեղ ապրելու համար։
