Որոնել
Ավելացնել bug

Մեր մասին

Մեր պատմությունը՝ սկզբից

CityBugs հարթակի գաղափարը ձևավորվել է Hackathon Yerevan 2011-ի ընթացքում։ Մասնակցելով այս մրցույթին՝ X-Tech ընկերության թիմը ներկայացրեց CityBugs-ի գաղափարը, որը հաղթեց լավագույն սոցիալական Startup նախագիծ անվանակարգում։ Իսկ 2012 թվականին արդեն պաշտոնապես գործարկվեց CityBugs․am կայքը «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ: Գաղափարը հետևյալն է․ քաղաքը համակարգ է, իսկ առկա բոլոր խնդիրները՝ bug-եր։ Ծրագրավորման մեջ bug է կոչում ցանկացած խնդիր, սխալ, բացթողում, որը խոչընդոտում է համակարգի բնականոն աշխատանքը: Իսկ ինչպե՞ս ֆիքսել բոլոր bug-երը։ Ցանկացած քաղաքային իշխանություն կարող է օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, եթե դրանց մասին տեղեկացնեն բնակիչները։ Բնակիչն է, որ գիտի, թե ինչն է իրեն խանգարում և ունի լուծման կարիք։ Ֆիքսելուց բացի bug-երի հեղինակները պետք է կարողանան հետևել ընթացքին և տեսնել, թե ինչպես են դրանք լուծվում։

CityBugs-ը` գլոբալ

CityBugs-ը գլոբալ նախաձեռնություն է։ Սկիզբ առնելով Երևանից՝ այն տարածվեց Հայաստանի և Արցախի մի քանի այլ քաղաքներում․ Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Արմավիր և այլն։ Այժմ CityBugs-ը հնարավոր է կիրառել աշխարհի բոլոր քաղաքներում՝ դարձնելով ավելի լավը։

Հեշտ օգտագործելի

Bug ավելացնել կարող են բոլորը։ Միջինում դա տևում է 1 րոպե։ Անհրաժեշտ է ավելացնել նկարներ, վերնագիր, ընտրել կատեգորիա և տեղանք։ Համակարգը հասանելի է ինչպես iOS և Android, այնպես էլ վեբ տարբերակով։

Սոցիալական և բազմակողմանի

Համակարգը ծառայում է ինչպես քաղաքացիներին՝ ֆիքսելու իրենց անհանգստացնող խնդիրները, այնպես էլ քաղաքային իշխանություններին՝ կազմակերպելու աշխատանքներն առավել արդյունավետ կերպով։

Թափանցիկ և մասնակցային

Քաղաքացիները տեսնում են, թե ինչ ընթացքով են լուծվում խնդիրները և զգում իրենց ներդրումն ընդհանուր գործընթացում։ Սրանով ապահովվում է կառավարման մասնակցային մոտեցումը։

2478
Բարձրացված խնդիր
577
Լուծված bug
6
Մրցանակ
10426
Գրանցված օգտատեր

Մեր թիմը

Գաղափարի սկզբնավորման փուլում թիմում ներգրավված էին 4 մասնագետ։ Սակայն, CityBugs թիմը մշտապես համալրվում է պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։

Մրցանակներ

Սկսած 2012․-ից CityBugs-ն հաղթել է տարբեր միջազգային և տեղական մրցույթներում՝ ստանալով հատուկ մրցանակներ։