Ինչպե՞ս բարելավել քաղաքը, որում ապրում ես
Ի՞նչ անել, երբ նկատում ես անսարք լուսացույց, վնասված ճանապարհային նշան, ապօրինի շինություն կամ ջարդված աղբաման։ Կարելի է սա նկատել ու անցնել, քննարկել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, թեժ գիծ զանգելով կամ սոցիալական ցանցերում գրառում կատարելով, տեղեկացնել խնդրի մասին պետական համապատասխան մարմիններին։ Նշվածներից վերջինները, իհարկե, ավելի արդյունավետ են և, հնարավոր է, որ բարձրաձայնած խնդիրներն ստանան իրենց լուծումները։ Խնդրի արձանագրումից մինչև դրա լուծմանը հասնելու համակարգային ու արդյունավետ հարթակ է CityBugs-ը։ Որպեսզի խնդիրը գտնի իր լուծումը, անհրաժեշտ է 3 հիմնական քայլ։
BUG-ի ստեղծում
Խնդի՞ր ես նկատել։ Մուտք գործիր Bugs.City վեբ կայք կամ ներբեռնիր CityBugs հավելվածը Google Play–ից կամ App Store-ից։ Այնուհետև գրանցվիր (նաև Facebook-ով) և սեղմիր «Ավելացնել BUG» կոճակը։ Տեղում ֆիքսիր խնդիրը տեսախցիկի միջոցով՝ ավելացնելով 1-3 նկար, ընտրիր համապատասխան կատեգորիա (առողջապահություն, աղբահանություն և այլն), նշիր խնդրի տեղը քարտեզի վրա և ավելացրու նկարագրություն։ Bug-Ը ՍՏԵՂԾՎԱ՛Ծ Է: Այն տեսանելի է դինամիկ քարտեզի վրա և հասանելի է բոլորին։
Քննարկում, հասցեագրում և ուսումնասիրություն
Պետք է հարցին սոցիալական մեծ հնչեղություն տալ։ Տարածի՛ր bug-ը սոցիալական ցանցերում, ներգրավի՛ր այն մարդկանց, որոնք քո պես հետաքրքրված են խնդրով․ հարևաններ, ընկերներ, մտահոգ բնակիչներ։ Հետաքրքրվածները կարող են գրացնվել համակարգում և աջակցել քեզ՝ հավանություն տալով (❤ նշան), մեկնաբանություն թողնելով կամ կիսվելով դրանով սոցիալական ցանցերում։ Պետական համապատասխան մարմինները ևս կարող են մասնակցել քննարկումներին՝ թողնելով մեկնաբանություններ։ Բոլոր տվյալները ստեղծված Bug-երի մասով համակարգված կերպով տրամադրվում են պատասխանատու մարմիններին, որից հետո սկսվում է խնդիրների բովանդակային ուսումնասիրությունը։
BUG-ի կարգավիճակի փոփոխություն
Հասցեագրվելով համապատասխան մարմնին՝ քո բարձրաձայնած խնդիրն ընթացք կստանա, իսկ վերջնարդյունքում ձեռք կբերի նոր կարգավիճակ․ «լուծված է», «լուծված չէ», «լուծման ընթացքում է»։ CityBugs-ի միջոցով հնարավորություն կունենաս հետևել և տեսնել, թե ինչպես է պատասխանատու մարմինը զբաղվում խնդիրներով և լուծումներ տալիս դրանց։
CityBugs-ը՝ քաղաքային խնդիրների լուծման փորձված մեխանիզմ
CityBugs-ի միջոցով քաղաքները դառնում են բարեկարգ, քաղաքացիները՝ հետևողական և պահանջատեր, իսկ պատասխանատու մարմինների աշխատանքն՝ ավելի արդյունավետ ու թափանցիկ։ Հարթակի միջոցով արդեն իսկ լուծվել են հարյուրավոր խնդիրներ։ Գրանցված քաղաքացիներին CityBugs-ը հնարավորություն է տալիս․
- Հայտնել քաղաքային խնդիրների մասին հնարավորինս արագ և հեշտ կերպով
- Ապահովել սոցիալական մեծ հնչեղություն բնակիչների շրջանում
- Առաջարկել լուծումներ մեկնաբանությունների միոջոցով
- Քննարկել խնդիրները անմիջապես պատասխանատու մարմինների հետ
Հաճախ տրվող հարցեր
Հարթակը հասանելի է նաև մոբայլ տարբերակով: Android և iOS համակարգերի համար նախատեսված հավելվածները հնարավոր է ձեռք բերել Play Store–ից և App Store–ից:
Անձնական տվյալները խմբագրելու նպատակով սեղմիր աջ անկյունում տեղադրված քո անվան վրա: Այնուհետև գնա «Անձնական էջ»: Նոր բացված էջի ձախ կողմի երկրորդ վերնագիրն է «Խմբագրել էջը»: Տվյալների փոփոխություն կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել այն:
Որպեսզի խնդրի արձանագրումը լինի առավել պատկերավոր և ամբողջական, CityBugs-ը bug ստեղծելիս պահանջում է նվազագույնը 1, իսկ առավելագույնը՝ 3 նկար:
Յուրաքանչյուր bug-ի հղում կարելի է տարածել սոցիալական ցանցերով կամ օգտվելով bug-ի էջում առկա սոց. ցանցերում տարածելու կոճակներից:
Bug-երի մասին տվյալները ներկայացվում են այն մարմիններին, որոնք պատասխանատու են տվյալ խնդրի լուծման համար: Օրինակ, եթե որևէ հուշարձանի պահպանությունը կատարվում է քաղաքապետարանի կողմից, ապա դրա վնասման մասին տեղեկացնող bug-ի տվյալները կփոխանցվեն քաղաքապետարան:
CityBugs-ը օգնում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց շրջակայքում առկա խնդիրների հանդեպ: Այստեղ դինամիկ քարտեզի միջոցով կարող ես հյուրի կարգավիճակով տեսնել, թե ինչ խնդիրներ են արդեն արձանագրվել: Սակայն, եթե ուզում ես ինքդ հայտնել որևէ խնդրի մասին, հավանել մեկ այլ օգտատիրոջ կողմից արձանագրած խնդիրը կամ մեկնաբանություն թողնել, ապա համակարգը հնարավորություն է տալիս գրանցվել կամ մուտք գործել հարթակ էլ. փոստի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Նոր bug ավելացնել հնարավոր է կայքի աջ հատվածում հատուկ տեղադրված կոճակի միջոցով` անձնական էջ մուտք գործելով: Հաշվի առ, որ նոր bug ստեղծելու համար պետք է գրանցվել համակարգում:
Սա կարող է անել միայն bug-ի հեղինակը: Bug-ի ստեղծման ընթացքում հնարավոր է ձեռքով տեղափոխել մարկերը քարտեզի վրա և տեսնել համապատասխան հասցեն: Եթե ցանկանում ես փոխել արդեն ստեղծված bug-ի տեղը քարտեզի վրա, ապա պետք է խմբագրես bug-ը և կատարես նույն քայլերը՝ հետո պահպանելով փոփոխությունները: Bug-ը խմբագրելու համար մուտք գործիր անձնական էջ և սեղմիր «Իմ bug–երը» հղման վրա: Կտեսնես այն բոլոր bug-երի ցանկը, որոնց հեղինակը դու ես:
Համակարգը թույլ է տալիս ցանկացած քանակի մեկնաբանություն թողնել ցանկացած bug-ի վերաբերյալ: Առաջարկություններ կարելի է անել մեկնաբանությունների միջոցով, որոնք տեսանելի են և՛ այլ օգտատերերին, և՛ պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին:
CityBugs–ն ծանուցումների միջոցով տեղեկացնում է օգտատերերին վերջիններիս ավելացրած bug–երի կարգավիճակի փոփոխման և մեկնաբանությունների ստացման դեպքում:
Միացի՛ր մեր օնլայն համայնքին
Միանալով մեր օնլայն համայնքին՝ հնարավորություն կունենաս մասնակիցը դառնալ քաղաքի խնդիրների վերհանմանն ու հետևել դրանց լուծման գործընթացին։