Որոնել
Ավելացնել bug

Anahit Galikyan

Anahit-ի bug-երը

2
Տրանսպորտ
Added By Anahit Galikyan

Ճանապարհային Ոստիկանություն Տևական ժամանակ է Կորյուն 7 հասցեում տեղակայված հասարակական տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը (Հանրապետության հրապարակի կողմից Աբովյան փողոցով բարձրանալիս աջ եք թեքվում դեպի Կորյուն փողոց/Բժշկական համալսարանի դիմացի մայթի կանգառը) չի ծառայում իր նպատակին: Քաղաքային տրանսպորտը չի կարողանում կանգնել վերոնշյալ կանգառում, քանի որ այդտեղ՝անթույլատրելի կերպով, կայանում են քաղաքացիների ավտոմեքենաներ, իսկ Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ,որտեղ ստիպված են կանգնել երթուղային տաքսիների և ավտոբուսների սպասող քաղաքացիները, կայանում են տաքսիներ: Արդյունքում՝ քաղաքացին չունի համապատասխան վայր, որտեղ նա կարող է սպասել քաղաքային տրանսպորտին և դրա հետ մեկտեղ վտանգում է իր կյանքը՝ կանգնելով փողոցի երթևեկելի մասում: #ՀՀՃՈ #RoadPolice

(Մեկնաբանություններ՝ 0 )

Միացի՛ր մեր օնլայն համայնքին

Միանալով մեր օնլայն համայնքին՝ հնարավորություն կունենաս մասնակիցը դառնալ քաղաքի խնդիրների վերհանմանն ու հետևել դրանց լուծման գործընթացին։