Ճանապարհային Ոստիկանություն
Տևական ժամանակ է Կորյուն 7 հասցեում տեղակայված հասարակական տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը (Հանրապետության հրապարակի կողմից Աբովյան փողոցով բարձրանալիս աջ եք թեքվում դեպի Կորյուն փողոց/Բժշկական համալսարանի դիմացի մայթի կանգառը) չի ծառայում իր նպատակին: Քաղաքային տրանսպորտը չի կարողանում կանգնել վերոնշյալ կանգառում, քանի որ այդտեղ՝անթույլատրելի կերպով, կայանում են քաղաքացիների ավտոմեքենաներ, իսկ Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ,որտեղ ստիպված են կանգնել երթուղային տաքսիների և ավտոբուսների սպասող քաղաքացիները, կայանում են տաքսիներ: Արդյունքում՝ քաղաքացին չունի համապատասխան վայր, որտեղ նա կարող է սպասել քաղաքային տրանսպորտին և դրա հետ մեկտեղ վտանգում է իր կյանքը՝ կանգնելով փողոցի երթևեկելի մասում:
#ՀՀՃՈ
#RoadPolice