Տրանսպորտ
Այս հատվածում մի հսկայական փոս կա, երկրորդն էլ մեծանում է։ Նախորդ տարի ժամանակավոր լցվեց, բայց այդ ժամանակավորն էլ քանդվում է օրեցօր ու փոսը մեծանում։ Հաշվի առնելով, որ ողջ փողոցը քանդված է այս պահին, հուսով եմ, որ այս փոսերը ևս կվերանան շուտով` փողոցի հիմնանորոգման արդյունքում։ Նմանատիպ փոսեր են գոյանում նաև Ծարավ Աղբյուրին միացող հատվածում։
Տրանսպորտ
Ճանապարհային Ոստիկանություն Տևական ժամանակ է Կորյուն 7 հասցեում տեղակայված հասարակական տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը (Հանրապետության հրապարակի կողմից Աբովյան փողոցով բարձրանալիս աջ եք թեքվում դեպի Կորյուն փողոց/Բժշկական համալսարանի դիմացի մայթի կանգառը) չի ծառայում իր նպատակին: Քաղաքային տրանսպորտը չի կարողանում կանգնել վերոնշյալ կանգառում, քանի որ այդտեղ՝անթույլատրելի կերպով, կայանում են քաղաքացիների ավտոմեքենաներ, իսկ Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ,որտեղ ստիպված են կանգնել երթուղային տաքսիների և ավտոբուսների սպասող քաղաքացիները, կայանում են տաքսիներ: Արդյունքում՝ քաղաքացին չունի համապատասխան վայր, որտեղ նա կարող է սպասել քաղաքային տրանսպորտին և դրա հետ մեկտեղ վտանգում է իր կյանքը՝ կանգնելով փողոցի երթևեկելի մասում: #ՀՀՃՈ #RoadPolice
Միացի՛ր մեր օնլայն համայնքին
Միանալով մեր օնլայն համայնքին՝ հնարավորություն կունենաս մասնակիցը դառնալ քաղաքի խնդիրների վերհանմանն ու հետևել դրանց լուծման գործընթացին։
Միանալ2477
Բարձրացված խնդիր
577
Լուծված bug
6
Մրցանակ
8296