Որոնել
Ավելացնել bug

Երեկ թել սել վճարային համակարգով վճարել եմ ավտոկայանատեղիի 12 ամսվա 12000 դրամը, ստացել եմ "Duq stacel eq yntasik tari jamketov meqenan kayanelu tuyltvutyun." հաղորդագրությունը, որից պարզ դարձավ, որ ես վճարել եմ 12 ամսվա համար, բայց ստանալու եմ մինչև տարվա վերջ անվճար կայանելու իրավունք։ Փարքինգ սիթիի հեռախոսահամարը առհասարակ չի պատասխանում, այսօր վերջապես կապվեցի քաղաքապետարանի թեժ գծին, իսկ վերջինս միայն որպես լուծում առաջարկեց դիմում գրեմ, որ պահանջեն գումարը հետ կամ մի մասի գումարը։ Լավ բա վերջը ինչ է լինելու, ինչքան եք շարունակելու մենակ սանիթեքի հետևից ընկնել, ինչու չեք կանոնակարգում նման պրոցեսները։ Ես էի ու չէի էլ կարդում հաղորդագրությունը, հունվարին պիտի տուգանվել????

Կատեգորիա` Տրանսպորտ
Հասցե` 1 Արգիշտի փողոց, Երևան, Հայաստան
Կարգավիճակ` Լուծման ընթացքում է
Ամսաթիվ` Հոկտեմբերի 09, 2019 | Անցել է 1905 օր

Նկարներ

Աջակիցներ :
1

Bug-ի մեկնաբանություններ` 2

Levon Amiryan

https://www.pcs.am/terms/
կայքում նշված է, որ 12000 ՀՀ դրամի չափով վճարումը գործում է "Ընթացիկ տարվա համար", այսինքն մինչև ընթացիկ տարվա վերջ, անկախ գործածման սկզբնաժամկետից։ Հ․Գ․ Ես ոչ մի առնչություն չունեմ "Փարկինգ սիթի սերվիս"-ի հետ։

Հոկտեմբերի 09, 2019 17:12

Bug-ի կարգավիճակը փոխվել է "Նոր"-ից` "Լուծման ընթացքում է"

CityBugs Administrator

ԹելՍել ընկերությունից խնդրել են տրամադրել հեղինակի կոնտակտային տվյալները, որպեսզի աշխատանքային ժամերին կապ հաստատեն իր հետ և փորձեն խնդրի լուծման տարբերակներ առաջարկել։

Հոկտեմբերի 09, 2019 19:21

Եթե ցանկանում ես մեկնաբանություն թողնել կամ հավանել այս bug-ը, միացի՛ր CityBugs-ին հենց հիմա:

Նույն օգտատիրոջ կողմից